Ճամբար։

 

Այսօր ուշ էի գնացել դպրոց`մոտ 10։30, քանի որ ընկերս մեկնում էր բանակ և ես չէի կարող ներկա չլինեի : Երկար բարակ չպատմեմ, գնացի դպրոց, խումբս արդեն տեղում էր, մեզ հետ նաև եկան Դավիթը և Էրիկը : Հարավային դպրոցի երեխաներին մի քանի փորձ ցույց տվեցինք, կարծում եմ նրանք հավանեցին : Նկարները ներքևում են, իսկ վիդեոն կլինի Նարոտի բլոգում : Նույնը պետք է երկրորդ դասարանին  ցույց տաինք , բայց ճիշտն ասած ես էլ ցանկություն չունեի և միացա ֆուտբոլի թմին : Ես և Էրիկը մտածեցինք, որ անհետաքրքիր կլինի անիմստ խաղալ և ես նրանց խոսք տվեցի, որ հաղթող  թիմի յուրաքանչյուր  մասնակցին  կոլա կգնեմ : Դրանից հետո բոլորը ամբողջ ուժով էին խաղում, ինչպես խոսք էի տվել հաղթող թիմի տղաներին նվիրեցի կոլա, բայց պարտվող թիմի  մի երեք տղա շատ էին նեղացել , նրանց նույնպես նվիրեցի կոլա, որ չտխրեն: Շատ լավ ու հետաքրքիր օր ունեցանք :