Ներքին էներգյաի։Ներքին էներգայի փոփոխման եղանակներ։Ջերմահաղորդման տեսակներ։Մի քանի փորձեր կոնվեցկցիայից։

 

Նախապատրաստական աշխատանք՝

Ներքին էներգիան մարմինը կազմող մասնիկների շարժման՝ կինետիկ և փոխազդեցության՝ պոտենցիալ էներգիաների գումարն է:

Ներքին էներգիան կարելի է փոփոխել երկու եղանակով՝

1. Մեխանիկական աշխատանք կատարելով

2. Ջերմահաղորդմամբ

Ջերմահաղորդման տեսակներն են՝

1. Ջերմահաղորդականություն

2. Ճառագայթում

3. Կոնվեկցիա

Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով  ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման:

Փորձի համար անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ 

Ամրակալան թաթիկով և օղակով, հրակայուն անոթներ՝ փորձանոթ, պեաձև սրվակ, սրվակ, կայլումի պերմանգանատ, ջուր, սպիրտայրոց, լուցկի:

Փորձ 1.

Փորձի ընթացք`

Պեաձև անոթը ամրացրեցինք ամրակալի թաթիկին, նրա մեջ լցրեցինք ջուր, հետո գցեցինք մի քանի կալիումի պերմագանատի բյուրեղներ: Վառեցինք սիպրտայրոցը, դրեցինք նրա մի անկյունում և նկատեցինք, որ տաք շերտը բարձրացավ վերև, գունավորված սառը շերտերը պտույտի ձևով իջան ներքև:

Եզրակացություն՝

Կոնվեկցիան իրականացվեց տաք և սառը շերտերի տեղափոխմամբ, քանի որ տաք ջուրն ավելի թեթև է, քան սառը, այդ պատճառով տաք շերտը մի սյունով բարձրացավ վերև գունավորված սառը շերտերը իջան ներքև, այդ շրջապտույտը շարունակվեց: 

Լաբարատոր աշխատանք. Թելավոր ճոճանակի տատանումների ուսումնասիրումը.

 

Փորձ 1

Աշխատանքի նպատակը.

Պարզել թելավոր ճոճանակի տատանումների պարբերության և հաճախության կախումները թելի երկարությունից:

Անհարժեշտ սարքեր և նյութեր.

Անցքով կամ կեռիկով գնդիկ, թել, ամրակալան՝ կցորդիչով և թաթով, վայրկենաչափ կամ վայրկենացույց սլաքով ժամացույց, չափերիզ:

Աշխատանքի ընթացքը.

Սեղանին դրեցինք ամրակալը և նրա վերևի ծայրին կցորդիչով ամրացրեցինք թաթը։ Դրանից մոտ 100սմ երկարությամբ թելից կախեցինք գնդիկն այնպես, որ փոքր-ինչ բարձր լինի սեղանից։ Չափերիզով չափեցինք այդ ճոճոնակի թելի l երկարությունը։ Գնդիկը շեղեցինք հավասարակշռության դիրքից 8-10սմ և բաց թողեցինք։ Չափեցինք N=40 լրիվ տատանումների ժամանակը։ Հաշվեցի տատանեումների T պարբերությանը և v հաճախությունը։

Հաշվարկ․

l=100սմ=1մ

t=80

N=40

T, v – ?

T=t/N=80:40=2վ

v=N/t=40:80=0,2Հց

Փորձ 2

Փորձը կրկնեցինք թելը կարճացնելով չորս անգամ՝ l=25սմ, տատանումների լայնույթը դարձնելով 2-3 սմ:

Հաշվարկ․

l=25սմ

t=43

N=40

T, v-?

T=t/N=44:40=1,1վ

v=N/t=40:44=0,9Հց

 

POSTED INՖԻԶԻԿԱ, ԼԱԲԱՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, UNCATEGORIZED

ԼԱԲԱՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ. ԳԱԶՈՒՄ ՃՆՇՈՒՄԸ

Posted on May 16, 2018

Մի քանի փորձերի միջոցով համոզվել, որ գազում ճնշում կա և այն ինչով է պայմանավորված: Տեսնել և համոզվել, թե գազի ճնշումը ինչպես է կախված փոխփոխվում գազը բնութագրող մեծություններից:

V (ծավալից), m (զանգվածից), t (ջերմաստիճանից)

Փորձ 1

Անհրաժեշտ պարագաներ.

Ռետինե փուչիկ, թել, օդահան պոմպ և զանգ: 

Փորձի ընթացք.

Ռետինե փուչիկը նիհարած վիճակում բերանը պինդ կապում ենք թելով և դնում ենք զանգի տակ: 

Օդահան զանգի տակից պոմպով օդը դուրս քաշեցինք և տեսանք, որ ինչքան օդահան պոմպից օդը դուրս էր գալիս և զարմանալիորեն փուչիկը աստիճանաբար ուռչում էր: Ուռչեց գնդաձև:

Փաստորեն նիհարած փուչիկի մեջ մնացած որոշ քանակությամբ օդը և դրսի օդը նույն էին: Բերանը կապելով նրա մեջ չմտավ օդ, բայց նրա թաղանթի վրա դրսից և ներսից մոլեկուլների հարվածների քանակը նույն էին, երբ զանգի տակից օդը դուրս հանեցինք, փուչիկի թաղանթի վրա դրսից հարվածների քանակը պակասեց, շատ քչացավ, ներսինը նույն էր, այդդ պատճառով փուչիկը սկսեց ուռչել: Նշանակում է գազում ճնշումը պայմանավորված է մոլեկուլների հարվածների քանակով (տվյալ դեպքում փուչիկի թաղանթի):

Փուչիկի գնդաձևությունը վկայում է այն մասին, որ գազում ճնշումը բոլոր ուղղություններով նույն է: 

Զարմանալի էր, որ օդը ներս թողեցինք փուչիկները միանգամից նիհարեցին, քանի որ  և՛ ներսից, և՛ դրսից մոլեկուլների հարվածների քանակը հավասարվեցին: