2 ՇԱԲԱԹ ՕՐ ԱՌԱՋԻՆ

 

Այսօր մենք Ֆիզ-Քիմ ջոկատի խմբով գնացինք Աշտարակ՝ «Արմենիա Վայն» գինու գործարան, մեզ հետ էին նաև Արտակ Ռշտունին, և երկու սովորող քոլեջից: Գնալուց ճանապարհները շատ վատն էին և ամեն մի փոսի միջով անցնելուց տեղներներիցս թռնում էինք: Երբ հասանք գործարան մեզ դիմավորեց այնտեղ ընկեր Հռիփսիմեն: Գործարանում մեզ պատմեցին գինի քաշելու տարվերակները: Սկզբում ընկեր Հռիփսիմեն ներկայացրեց, թե ինչպես են խաղողը ընդունում, և հետո մշակում: Դրանից հետո գնացինք կոնյակի գործարան, զարմացա իհարկե, որ գինու գործարանում կար կոնյակի գործարան, այնտեղ ծանոթացանք, թե ինչպես են ստանում կոնյակ, նաև ասացին թե ինչպես է կոնյակը ստանում իր գույնը, համը և այլն: Կոնյակի գործարանից անմիջապես հետո գնացինք Գինիների և Կոնյակների պահեստարան, որտեղ պատմեցին, թե ինչպես են պահվում, ինչ ջերմաստիճանի տակ, ինչ կանոներում, և այլն: Գործարանից հետո ուղևորվեցինք Աշտարակի ձոր, որտեղ ընդմիջեցինք, լավ ժամանակ անցկացրինք:

ՕՐ ՉՈՐՈՐԴ

 

Այսօր ճամբարի շաբատվա վերջին օրն էր,մեր մոտ այսօր խոհանոցի օր էր,առավոտյան պարապմունքը վերջանալուց հետո մենք միանգամից սլացանք դասարան,աղջիկները և ընկեր Սուսանը գնացին խանութ,գնեցին ինչ-որ պետք է և վերադարձան,ցավոք սրտի դասարանի կեսը պետք էր գնար պարի,բայց ինչպես ես իմացա մեր դասարանի աղջիկներից՝ Ահա և սկսվեց խոհանոցային ժամի ամենահետաքրքիր պահը՝ուտեստի պատրաստումը…Սկսեցինք պատրաստել, պատրաստելու ընթացքում միմիյանց հետ խոսել, զվարճանալ, ունենալ հետաքրքիր և ժպիտ ստեղծող պահեր, խոսքով պատրաստումը անցավ շատ-շատ զվարճալի: 

Գինու Քիմիա

 

Քանի որ մենք ջոկատով իրականցնում ենք նախագիծ միջառարկայական՝Գինու Քիմիա-Ֆիզիկա,մեր համալիրում ունենք գինու լաբարատորիա այդ նպատակով 03․06․2019 որոշեցինք այցելել Աշտարակի Ararat Wine գինու գործարան։

Նպատակը՝այն է,որ մեր մեջ առաջացավ մեծ հետաքրքրություն գինու ստեղծաման պահեստավորման և առտադրության նկատմամբ,ցանկություն առաջացավ ինձ մոտ հետազոտել մինչ այցելելը ուոսումնասիրել գործարանը։

 

Նախապատրաստական աշխատանք՝Նրանք ունեն գինու զանազան տեսակներ կոնկրետ ինձ հետաքրքրեց Sevuk գինին իր անունի շնորհիվ,միքիչ տեղեկություն SEVUK Գինու մասին

ԽԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ: Վայոց Ձորի և Արարատի մարզ

ԽԱՂՈՂԻ ՏԵՍԱԿԸ: Արենի 80%, Կախեթ 20%

ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԱՄՍԱԹԻՎԸ: Սեպտեմբեր - հոկտեմբեր

ԿԼԻՄԱՆ: Վայոց Ձորում` ցամաքային, չոր տափաստանային կլիմա, Արարատում` ցամաքային, կիսաանապատային: Խաղողի այգիները գտնվում են ծավի մակարդակից 1000 – 1200 մ բարձրության վրա:

ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆ: 65 հլ/հա

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ: Գինին պատրաստված է ձեռքով տեսակավորված խաղողից (ձեռքով քաղ): Չանչազատվում և ջարդվում է: Ալկոհոլային խմորում և թրմեցում 15 օր (24-28 0C ջերմաստիճանում): Մամլում մեմբրանային մամլիչներով: Բնական խնձորակաթնաթթվային խմորում (18 - 20 0C ջերմաստիճանում): Գինեքարային կայունացում ցրտով մշակման եղանակով, ֆիլտրացիա:

ՀԱՄՏԵՍՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ: Արտաքին տեսք` բյուրեղյա մաքրության, զերծ նստվածքից: Գույն` մուգ սուտակագույն: Բույր` սև հաղարջի և համեմունքների արտահայտված փունջ: Համ` հյութեղ, թարմ և հարմոնիկ:

ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՀԵՏ: Համադրելի է մսի և պանրի տեսականու հետ:

ՄԱՏՈՒՑՄԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ: 16- 18°C

 

 

 

ՕՐ ԵՐՐՈՐԴ

 

Սկսվեց առավոտյան պարապմունքը,առավոտյան պարապմունքի ավարտվելուց անմիջապես հետո գնացինք դասարան,մենք ինչպես միշտ մեր ջոկատով չսկսեցինք աշխատել այլ մենք սկզբում քննարկեցինք մեր ապագա անելիքները,Այսօր մենք քննարկում էինք վաղվա խոհանոցի ժամը՝Ինքանք գումար պետք է բերենք և ինչ է պետք,իսկ հետո սկսեցինք նախապատրաստական աշխատանքը,մենք մեր ջոկատով պատրաստվում էինք գնալ դեպի Աշտարակ՝Գինու գործարան,մեզ բոլորիս հետաքրեց Գինու գործարանը այդ պատճառով մենք սկեցինք հետազոտել Աշտարակի Գինու գործարան,Հետո գնացինք ընտրոթյան,ընտրութոյւնից հետո սկսցեվ ընդմիջումը, հետո վերադարձանք դասարան և սկսեցինք աշխատանքը։

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ

 

Մեր ճամբարի երկրորդ օրը մենք սկսեցինք երգի ժամին,երգից հետո մենք գնացինք դասասենյակ, սկզբում մենք քննարկեցինք մեր հետագ անելիքները պայմանավորվեցինք և ճշտեցինք թե ճամփորդություններ լինելու են թե ոչ ու, այդ ամենը քննարկելուց հետո բոլորս սկսեցինք կատարել մեր աշխատանքները, ջոկատի մի մասը խնդիրներ էր լուծում,իսկ մյուս խումբը ֆուտբոլ էր դիտում։Հետո եղավ ընդմիջումը մենք հանգստացանք հետո գնացինք ֆիզկուլտի և այդպես վերջացավ ճամբարի երկրորդ օրը։

 

 

ՕՐ ԱՌԱՋԻՆ 

Այսօր սկսեց ամառային ճամբարի առաջին օրը, մենք սկսեցինք առավոտյան պարապունքով, սկզբում մենք հավաքվեցինք ջոկատով և սկսեցինք մտածել մեր ապագա անելիքները,քննարկեցինք նախագծերը և ճամփորդությունները որոնք պետք է կատարենք ճամբարի ժամանակ, Քննարկեցինք թե ինչ հետազոտական աշխատանքներ ենք կատարելու նախապատրաստական աշխատանքների համար ու երբ ենք գնալու ճամփորդությունների, հետ մենք բաժանվեցինք խմբերի Ֆիզիկայի Խումբը լուծում էր խնդիրներ Իսկ Քիմիաի խումբը սովորում էր ինչպես լուծել տարբեր խնդիրներ, հետո մենք գնացինք խեցեգործությա,հետո նորից վերադարձանք  դասասենյակ, մենք քննարկեցինք մեր նախագծերը  թե ինչ նախագծեր պետք է կատարենք ճամբարի ընթացքում, Հետո ընդմիջում ժամանկան էր որի ժամանակ մենք հանգստացանք ու ամենավերջում խաղ խաղացինք: